Սյունիքի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ համապետական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրեր առաջ է Կապանում «Հայփոստ»-ի գրասենյակում բացվել պետական ծառայությունների գրասենյակը, որից հետո ստիպված տեղաբնակները չեն լինի դրա համար Երեւան հասնել, հերթեր կանգնել, ժամանակ ու ռեսուրսներ ծախսել:
«Այստեղ արդեն գործում է Մոբայլ լուծումների կենտրոնը, իսկ մի քանի ամիս անց կսկսի գործել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների երկամյա կրթության ուսումնական կենտրոնը: Առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրներ կան: Այս տարի արդեն ոլորտի աշխատողների գնահատման ծրագիր ենք իրականացնելու: Ծրագրերի ցանկը կարող եմ շարունակել, բայց ուզում եմ վստահեցնել, որ այդ ցանկի յուրաքանչյուր հատվածի առումով մենք ունենք հստակ պատկերացումներ եւ քայլերի հաջորդականություն: Եկեք միասին հավատով եւ վստահությամբ առաջ շարժվենք՝ դեպի մեր երազած երկիրը, առաջընթաց ապրող, անվտանգ եւ, իհարկե, արդար Հայաստանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը