Աբովյան քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ասաց, որ մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց միակ կուսակցությունը, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, թե՛ Սփյուռքում կառույց ունի, ՀՅԴ-ն է, և, որ իրենք դեմ են եղել Արցախում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին:Այնուհետև նշեց նաև, որ հարկավոր է սերտացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որովհետև դրանք և՛ պատմական հիմք ունեն, և՛ շատ այլ օբյեկտիվ պատճառներ: «Անկախ նրանից, թե արտաքին ջակատում անվտանգության տեսանկյունից մեզնից յուրաքանչյուրը՝ Վրաստանը կամ Հայաստանը որ ճամբարում են, մենք պետք է կարողանանք գործակցել միմյանց հետ շատ ավելի սերտ ձևով, ոչ թե՝ ի վնաս Ջավախքի հայության: Դրա համար Ջավախքի հայությունը չպետք է գին վճարի»,- ասաց նա:
Անդրադառնալով կուսակցություններին, նշեց, որ կան կուսակցություններ, որոնք անուն են փոխել, բայց դեմքերը նույնն են մնացել. «Մենք նման խնդիրներ չունենք: Մենք բաց ճակատով ներկայանում ենք ժողովրդին, ինչքան քվե ենք ստացել ժողովրդից եւ այս ստացած մանդատներով ինչ գործ ենք կատարել:
Նայեք մնացած ութ կուսակցություններին եւ տեսեք՝ նրանցից ո՞ր մեկը կարող եք համարել որպես թիմ, որն ունի միասին աշխատելու փորձ, իսկապես գաղափարախոսություն, ծրագիր: Խոսքը չի վերաբերում ընտրությունից ընտրություն նախընտրական ծրագրեր պատրաստելու, ժողովրդին բաժանելու մասին»:
Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ ընտրակաշառքներին՝ նշելով. «Ինչքան էլ կաշառք տան, վստահ եղեք, որ առաջիկա հինգ տարիներին դուք դրա տասնապատիկը, հարյուրապատիկը հետ պիտի տաք նրան, ով ձեզ այդ կաշառքը տալիս է: Կաշառքը երկնքից մանանա չէ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը