Սեռական բռնությունների դեմ բանաձև է ընդունել
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դատապարտել է խաղաղապահների կողմից սեռական բնույթի հանցագործությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում ընդգծվում է, որ «պետությունները պետք է պատասխանատվություն կրի իր զինծառայողների նկատմամբ, ինչպես նաև ժամանակին և պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկեն անձանց, ովքեր մեղավոր են սեռական շահագործման և անարգանքի համար: Գլխավոր ասամբլեան կարևորել է միջազգային համագործակցությունն այս հարցում:
