1995-ի քարոզարշավի ընթացքում Գյումրիում կրակոցներ են հնչում ԱԺՄ հանրահավաքի ժամանակ: Հենց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ ժողովրդի թիկունքից լսվում է 4-5 կրակոց, որի հեղինակին այդպես էլ չեն բացահայտում: 1999-ին անհայտն անձինք հարձակվում են Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության երեւանյան գրասենյակներից մեկի վրա: Կուսակցության ներկայացուցիչները տարածած հայտարարությամբ վստահեցնում են, որ տեղի ունեցածը 9-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Էդուարդ Մադաթյանի ձեռագիրն է: Թեկնածուն ավելի հայտնի էր Խուճուճ Էդո անունով: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը բուռն կրքեր են ծավալվում այն հարցի շուրջ, թե ինչքան լայն կամ երկար պետք է լինի քվեատուփի ճեղքը: Անդամների մի մասի կարծիքով, քվեատուփի գործող ճեղքը փոքր է եւ 70-ամյա ծերերի համար դժվար է այն նկատել: Ի վերջո հանձնաժողովը որոշում է ճեղքի համար սահմանել 3 միլիմետր լայնություն : Երեւանի 11-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը իր հնարավոր ընտրողներին հրավիրում է հանդիպման: Հընթացս հիշեցնում է, որ ինքը նրանցից է, ում մարդիկ աղ ու հացով դիմավորել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը