Չավուշօղլուն սպառնացել է
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտարարել է,որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթն արգելելու որոշման հետ: Արտգործնախարարը մեղադրել է հոլանդացի քաղաքական գործիչ Գեերթ Ուայլդերսին նացիստական գործելաոճի մեջ: «Գերմանիան հասկացավ սխալը, հիմա էլ Նիդերլանդները սկսեցին: Հոլանդացի Ուայլդերսը նացիստի կերպ է գործում: Սպառնում է չընդունել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը: Սակայն այսօր գնալու եմ: Եթե Նիդերլանդներն այսօր իմ թռիչքի թույլտվությունը չեղյալ համարի, մենք շատ մեծ պատժամիջոցներ կկիրառենք»,- հայտարարել է Չավուշօղլուն:
