Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press
Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից: Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը, հիշատակելով դիվանագիտական արարողակարգը, հայտարարել էր, որ չի հրապարակայնացնելու Չուրկինի մահվան պատճառը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դիմել էր ամերիկյան կողմին` պնդելով, որ ողջ տեղեկատվությունն այս հարցով փոխանցվի պաշտոնական խողովակներով` խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր սպեկուլյացիաներից:
