«ԼՂ հարցով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն». Պոպով
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն: Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները:
