Դատաբժիշկական փորձաքննության գրասենյակը չի հրապարակի Չուրկինի մահվան պատճառը
Նյու Յորքի դատաբժիշկական փորձագետը չի հրապարակի ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Հիշեցնենք, որ Չուրկինը մահացել է փետրվարի 20-ին: Նշվում է, որ Վիտալի Չուրկինի դիվանագիտական անձեռնմխելիությունը շարունակվում է նաև նրա մահից հետո: Նյու Յորքի իրավապահ դեպարտամենտներին տրվել է համապատասխան ցուցում:
