«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանի քաղաքապետարանում բացահայտված աղմկահարույց չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: Մեր տեղեկություններով՝ խոսքը ավելի քան 90 մետր խողովակների անհետացման մասին է: Այս գործով հարցաքննվել է նաեւ Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, բայց որպես վկա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը քրեական գործը որակեց «օդ» եւ նշեց, թե այն հարուցվել էր՝ մեղադրանքն իր վրա «բարդելու համար»: Ի դեպ, այս գործով դատավորն է Վահագն Մելիքյանը, որը նոր է ստացել քրեական գործը եւ դեռ չի նշանակել դատաքննության օրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը