Սկսել Արցախի հարցով բանակցությունները. Էրդողանը՝ Պուտինին
Մոսկվայում բարձր մակարդակով համագործակցության Խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վ. Պուտինին կոչ է արել Սկսել Արցախի հարցով բանակցությունները: Ինչպես ասել է՝ հակամարտության կարգավորումը պահապնջում է մոտ ապագայում բանակցությունների վերսկսում, փոխանցում է Gazeta-ն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության հարցը կարևոր հարց է: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սկսել այդ հարցով բանակցությունները: Եվ ես նաև կարծում եմ, որ Ռուսաստանն այդ հարցում կարող է կարևոր դեր խաղալ»,-ասել է Էրդողանը:
