«Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց.«Հայաստանն արդեն մոտ 29 տարի է ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովմանը, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին: Հաշվի առնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնալիքը՝ Հայաստանը ներքաշվել է այս հակամարտության մեջ, դառնալով ԼՂ ժողովդրի անվտանգության բացարձակ երաշխավոր։ Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներում թողնված սպառազինության մեջ եղած տարբերություններին, չնայած ժողովրդագրական ցուցանիշներում եղած մեծ տարբերություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը և ձևավորել հստակ գործող պետական իշխանության համակարգ»:
«Շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994 թ. զինադադարի պահպանումը։Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է, և, իհարկե, ՀՀ Զնված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը