Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին
The Daily Telegraph-ը հայտնում է,որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես գործարկել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը մարտի 14-ին։ Նախարարների կաբինետը պնդում է ընթացակարգի շուտափույթ մեկնարկը։ Մարտի 13-ին Համայնքների պալատը ծրագրում է դիտարկել փոփոխությունները, որոնք մտցրել է Լորդերի պալատը Brexit-ի ընթացակարգի մեկնարկի մասին օրինագծում։ Այդ ընթացակարգը ստացել է «պինգ-պոնգ» անվանումը, քանի որ փաստաթուղթը կուղարկվի մի պալատից մյուսը, քանի դեռ խորհրդարանականներն այն լիովին չեն համաձայնեցրել։
