Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ իրենք ստանում են ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ ահազանգեր: «Անընդհատ ահազանգեր ենք ստանում գրասենյակ, որ ցուցակագրում են, որ փող բաժանեն: Էս պահին մենակ Հանրապետականի մասին է խոսքը: Բայց մենք փաստ չունենք, որպեսզի դա իրավական ընթացակարգով վերջացնենք: Որովհետև երբ մենք ասում ենք՝ կգաք դրա մասին հայտարարեք, մարդիկ ասում են՝ «մենք գործ չունենք»: Ինչու, որովհետև չեն վստահում իրավապահ մարմիններին», - «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Մարուքյանը:
Ըստ թերթի, վերջինս նաև ասել է, որ «Ելք»-ը չի պատրաստվում որևէ պարագայում Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել. ««Ելք» դաշինքը այսօր եղած միակ ընդդիմադիր բևեռն է, որ մարտահրավեր է նետում իշխանություններին: Մենակ «Ելք» դաշինքի իմ պաստառներն են, որ քաղաքում պատռվել են, որևէ այլ պաստառ չի պատռվել, ինչո՞ւ: Ուժեր կան, որ մասնակցում են ընտրություններին, որ ձայն տանեն որպես «ընդդիմություն», հետո գնան միանան Հանրապետական կուսակցությանը: «Ելք» դաշինքն ի սկզբանե հայտարարել է, որ մենք բացառում ենք Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի ձևավորումը: Դե թող մյուս ուժերն էլ հայտարարեն, բա ինչի՞ չեն հայտարարում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը