Երևանի Մ. Հերացու փողոցի 2 ա հասցեում գտնվող ՀԱՊԿ ակադեմիայի շենքը, որը Արթուր Բաղդասարյանը սկսեց կառուցել, երբ դեռ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր, պարզվում է այդ շենքը գրանցված է իր և ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անվամբ և ՀԱՊԿ-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Այդ շենքը անցյալ դարասկզբի՝ 1963թ. կառուցված Երևանի եզակի կառույցներից էր, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցը, որը համարվում էր պատմամշակութային արժեք, սակայն շինարարական անփույթ աշխատանքի ժամանակ ֆասադը, որը, ըստ նախագծի, պետք է պահպանվեր, ամբողջությամբ քանդվեց: Դպրոցի շենքը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ անհատույց հանձնվել է ՀԱՊԿ ակադեմիային 2013թ. սեպտեմբերին, սակայն անհայտ հանգամանքներում այն ձևակերպվել է Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի անուններով», - գրել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը