SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Խորենացի փողոցում գործող «Օժիտ» խանութի սեփականատեր, 59-ամյա Ռուզաննա Հակոբյանը հայտնել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարտի 8-ի ժամը 19:00-ից մինչև մարտի 9-ը, ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկակական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը և այնտեղից գողացել դրամարկղը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճշտվում են նաև, թե ինչքան գումար է եղել դրամարկղում և ըստ տեղեկությունների՝ այն խոշոր չափի է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը