Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի գրասենյակի վարձակալության համար շարունակում է վճարել նախագահականը:
Այս կառույցի փաստաթղթերից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ 2017 թ. ՀԽ-ի համար վճարվելու է 31 միլիոն 165 հազար դրամ:
«Հանրային խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում՝ 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քառակուսի մետր տարածք ընդգրկող տասը մեծ ու փոքր սենյակ:
Նախագահականն այդ վարձակալության համար նույնքան գումար վճարել է նաև անցած տարիներին: Եվ ոչ միայն. այդ խորհրդի աշխատակիցներն իրենց աշխատավարձը նույնպես ամեն ամիս նախագահականից են ստանում: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականին: Այն կազմված է 36 անդամից», - գրել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը