«ՀԺԿ առաջնորդից հստակ դիրքորոշում Արցախյան խնդրի կարգավորման մասին չեմ լսել», - այսպես է արձագանքել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Առավոտ»-ի այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն-հաշտություն-բարիդրացիություն» կարգախոսով, որը նաև, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր իր հոդվածում նշել, ենթադրում է Արցախյան հարցում փոխզիջում՝ խաղաղության և միջանկյալ կարգավիճակի դիմաց, մինչդեռ այլ քաղաքական ուժեր դեմ են նման դիրքորոշմանը:
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ հանրապետության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, սիրում է նաև իր շրջապատի վրա հումորներ անել, և իր թիմակիցներին դրել է մի վիճակի մեջ, որոնք փորձում են իրենց պատռելով մեր հասարակությանն ապացուցել անապացուցելին: Սա Լևոն տեր-Պետրոսյանին յուրահատուկ է, նաև իր շրջապատի վրա մի քիչ հումորներ անել», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Վարդանյանը:
Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը մի բան է ասել ու բոլորին դրել է դրա տակ, ու բոլորը փորձում են իր ասածները կրկնել կամ իր ասածներն արդարացնել, ինքն էլ նստում, հեռվից նայում, քմծիծաղում է»:
Խոսելով արցախյան խնդրի կարգավորման հարցի շուրջ ՀՅԴ դիրքավորման մասին՝ Վարդանյանն ասել է. «Նայեք բոլոր մյուս քաղաքական ուժերին, չէ որ բոլորը նույն բաներն են ասում, ինչը միշտ ասել է Դաշնակցությունը: Արցախյան ազատամարտը կազմակերպելը գոնե առնվազն Դաշնակցություն է սկսել: Մենք միշտ ասել ենք՝ սա մեր արժանապատվության, մեր ապագայի խնդիրն է, սա առանձին հարց չէ, ամբողջ հայ ժողովրդի հարցն է»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը