ՕՊԵԿ-ը կարող է հրաժարվել նավթաարդյունահանման ծավալների կրճատումից
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ոլորտի իր աղբյուրին, նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) մտադիր չէ երկարաձգել նավթի արդյունահանման համաշխարհային ծավալների կրճատման մասին համաձայնագիրը,որի պատճառը ԱՄՆ-ում թերթաքարային հումքի արդյունահանման զարգացումն է, որն ՕՊԵԿ-ը ցանկանում է դանդաղեցնել: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները փակ հանդիպում են կազմակերպել ամերիկյան արտադրողների հետ, որպեսզի կարծիքներ փոխանակեն շուկայում ստեղծված իրավիճակի մասին: Նշվում է, որ ամերիկյան կառավարությունն 2017-ին օրական մինչև 330 000 բարել նավթի արդյունահանում է ակնկալում երկրում, հինմնականում` թերթաքարային նավթի հաշվին:
