Մարտի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները և որպես արդյունավետության հետագա բարելավման գործոն կարևորեց մասնավորապես օպերատիվ ծառայությունների և համայնքային ոստիկանության փոխգործակցության ապահովումը: Անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության պետն առանձնացրեց դպրոցական տեսուչների աշխատանքի դրական արդյունքները: Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ: Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը