«Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից <օգտագործվում> Ս.Օհանյան

Կոտայքի մարզում կայացած հանդիպումները պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը դրական է գնահատում։ Այս մասին Աբովյան քաղաքում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։ «Ես կարծում եմ, որ շարժումն այս օրերի ընթացքում թափ հավաքել է, մենք ընտրել ենք հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականությունը, եւ այդ քաղաքականությամբ էլ գնալու ենք մինչեւ վերջ»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ ինքը օգատգործում է կոշտ ու կտրուկ բարեփոխումներ, ի՞նչ է այն ենթադրում հարցին, նախկին նախարարն ասաց․ «Այն նշանակում է այսօրվա գոյություն ունեցող թերությունների, արատավոր երեւույթների նկատմամբ կտրուկ միջոցառումներ են պետք եւ խստապահանջություն է  պետք օրինականությունը հաստատլու գործում, եւ պետք է պահանջկոտությունը զուգակցենք անձնական արժանապատվության, հոգատարության ու հարգանքի հետ»։ Ինչ վերաբերում է  ՀՀԿ-ականների այն դիտարկմանը, որ մրցակիցներ չունեն, Օհանյանն ասաց, որ ծիծաղով է մոտենում․ «Ինձ համար մրցակից է յուրաքանչյուր անհատ, եւ մենք պետք է հարգանք տածենք յուրաքանչյուր մարդու, քաղաքական ուժի նկատմամբ»,-ասաց նա։ Հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ի բազմահազարանոց հավաքներին, Օհանյանն ասաց․ «Իրենք իրենց հնարավորությունների սահմանում են այդ ամենը կազմակերպում, իհարկե ռեսուրսները նաեւ վարչական օգտագործել են։ Ես բոլորին էլ հարգում եմ, թող մարդիկ ընտրեն այն ուժին, որը կբերի հաջողություն ժողովրդին»։ Դիտարկմանը, որ մարդիկ ընտրություններով փոփոխությունների չեն հավատում, Օհանյանն ասաց, որ պետք է  միասնակնա պայքարել բոլոր ընտրակեղծիքների դեմ․ «Կոչ եմ անում պայքարել եւ կանգնել արժեքների պահպանման ուղղությամբ, գտնում եմ, որ ընտրություններով կարելի է փոխել ամեն ինչ, որովհետեւ այսօր ստեղծված միակ համակարգը թեկուզ եւ բազմաթիվ թերություններով սա է, նշանակում է ամեն մեկը պետք է իր իրավունքին, իր քվեին տեր կանգնի»,-ասաց նա։ Ճշտող հարցին՝ հետընտրական զարգացումներ քննարկե՞լ են, Օհանյանն ասաց, որ չէր ցանկանա նման զարգացումներ տեսնել․ «Կհորդորեի, որ բոլորն այնպես անեն, որ քաղաքակիրթ ձեւով ընտրություններ լինեն, որպեսզի ազնիվ լինի»,-ասաց նա։ Հարցին, եթե կեղծվեն ընտրությունները, Օհանյանը պատասխանեց․ «Կեղծողներին պետք է պատժենք»։ Մեր հարցին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները ի վերջո բուֆերային տարածքնե՞ր էին, թե՞ ոչ, Օհանյանն ասաց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ այն տարածքները, որոնք գտնվում են այսօր ադրբեջանցիների ձեռքին, անվտանգության այն գոտու մեջ էր, որը ձեւավորել էինք արցախյան ազատամարտի ժամանակ եւ այն հետագայում ամրագրվել էր որպես ԼՂՀ-ի տարածք, նրանք այսօր գտնվում են ԼՂՀ՝  Արցախի բանակի վերահսկողության ներքո, այդ հարցերը քիչ ինձ տվեք»։ Հարցին՝ իշխանական շրջանականերից ստացե՞լ է ազդակներ նահանջել, կասեցնել այս շարժումը, Օհանյանը պատասխանեց․ «Ե՞ս նահանջեմ, ով ուզում է նահանջի, ես ժողովրդի յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով ասացի, որ իմ պայքարը արդար է, եւ պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։ Հիշեցմանը, որ նախկին գործընկեր Արմեն Աշոտյանն իր ընդդիմաիդր գործունեությունը գնահատելիս ասել էր ափսոս էր գեներալը, հարցին ի՞նչ է նկատի ունեցել, Օհանյանն ասաց․ «Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է եւ այլն եւ այլն։ Ես կհորդորեի հետեւյալը՝ մարդիկ, ովքեր զինվորականներ են կամ պետական գործիչներ, զբաղվեն իրենց գործով, ես իմ գործով եմ զբաղվում, ոչ մեկին չեմ հորդորում զբաղվել կամ չզբաղվել։ Ի՞նչ է նշանակում ափսոս էր, ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից «օգտագործվում »»։ Մեր հարցին՝ պաշտպանության նոր նախարարը որքանո՞վ է համապատասխանում իր պաշտոնին, Օհանյանն ասաց․ «Գնացեք իրենց հարցրեք»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am