Առանց միգրացիոն ճգնաժամի լուծման Շենգենյան գոտին չի կարողանա գոյատևել
Առանց միգրացիոն ճգնաժամի լուծման Շենգենյան գոտին չի կարողանա գոյատևել ներկա տեսքով, սակայն անհրաժեշտ է ամեն ինչ անել Եվրամիությունում առանց մուտքի արտոնագրերի տարածության պահպանման համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է RIA Novosti-ն: «Շենգենյան գոտու նախագիծը բարձր հեռանկար ունի: Սակայն անհրաժեշտ է լուծել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցը և ապօրինի ներգաղթն օրինականի վերածելու: Եթե մենք դա չլուծենք, Շենգենյան գոտին չի կարող գոյություն ունենալ այն տեսքով, ինչպիսին գոյություն ունի»,- ասել է կանցլերը` հավելելով, որ «ամեն ինչ պետք է արվի Շենգենի պահպանման համար»:
