Համացանցում հրապարակվել են կադրեր Ստամբուլում ուղղաթիռի կործանման պահից
Համացանցում հրապարակվել է հոլովակ, որում պատկերված է Ստամբուլում ուղղաթիռի վթարի ենթարկվելու պահը: Կադրերը հրապարակվել են YouTube-ում:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, վթարի պատճառ է հանդիսացել մառախլապատ եղանակը, ինչի հետևանքով օդաչուն չի նկատել Endem հեռուստաաշտարակը և բախվել է դրան:
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ: Նշվում է, որ ուղղաթիռում եղել է 7 մարդ, այդ թվում երկու օդաչու, չորս արտասահմանցի և Թուրքիայի 1 քաղաքացի: Տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
