Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքում դաշինքի անդամները նախ՝ ծաղիկներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանի մոտ:
«Մենք ձեզ հետ ենք, որովհետև ուզում ենք ժողովրդի դառնությունների, դաժանությունների բաժակը միասին ըմպենք»,- ասաց Օհանյանը:
Նա խոսեց Վրաստանի բարեփոխումների մասին: Նրա խոսքով, Վրաստանը կիսագողական և խիստ կոռումպացված երկիր էր, սակայն Միխաիլ Սաակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, որոնք իրենց արդյունքը տվեցին:
«Կոռուպցիան գրեթե վերացավ, և տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով, սկսեց զարգանալ: Մենք Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում», -ասել է Օհանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը