ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր Հայելի ակումբում անդրադարձավ Նախագահ Սերժ սարգսյանի այցելություններին՝ Բրյուսել և Ֆրանսիա:
Նա նախ ողջունեց դա, ապա որոշ նկատառումներ արեց:
«Սա ճիշտ քաղաքականություն է երկու բլոկների միջեւ։ Եվ սա այն է, որ մենք պետք է անենք՝ որպես փոքր պետություն: Սակայն, եթե մենք ուզում ենք մեր հարաբերությունները զարգացնել տարբեր պետությունների հետ, ապա մենք պետք է շտկենք այն սխալները, որ թույլ ենք տալիս։ «Օրանժը»՝ ֆրանսիական հզորագույն միավորումներից մեկը, դուրս եկավ այստեղից, իսկ «Քարֆուրը» հոգեվարքի վիճակում է։ Մոնոպոլիան պարզապես խեղդում է տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Իսկ այդ առումով Օլանդի հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, միայն կարելի է ողջունել, որովհետեւ խնդիրը ընթանում է միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ պարոն Նավասարդյանն ուրախությամբ նշեց, որ դրական տեղաշարժեր կան. «Ես միշտ հանդես եմ գալիս քննադատողի դիրքերից, բայց չեմ կարող չասել, որ վերջին շրջանում արտաքին քաղաքականության ճակատում տեղի ունեցող գործողությունները ողջունելի են»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը