4 պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կկիրառվեն

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունել «Մեդիա և իրավունք»-ի դիմումի մասով։ Նրանց պահանջն էր պատժել այն պատգամավորներին, որոնք քվեարկել են ուրիշի փոխարեն։ Որոշման համաձայն՝ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը թույլ են տվել Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնների խախտում: Հանձնաժողովը որոշման երկրորդ կետով դիմել է ԱԺ նախագահին՝ առաջարկելով կարգազանց համարել պատգամավորներին և նրանց նկատմամբ կիրառել կարգապահական միջոց: Որոշման մեջ ասվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմով. Սուքիաս Ավետիսյանի (նախագահող), Թևան Պողոսյանի, Վահրամ Մկրտչյանի և Կարեն Շախմուրադյանի, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 24.4-րդ հոդվածի և Հանձնաժողովի կանոնակարգի 12-րդ գլխի, դռնփակ նիստում քննեց «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Դիմող) դիմումի (այսուհետ՝ Դիմում) գործով զեկուցող՝ պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած սույն որոշման նախագիծը: Ուսումնասիրելով Դիմումը և գործում առկա նյութերը, Հանձնաժողովը ՊԱՐԶԵՑ. 1. Դիմումը վերաբերվում է թիվ 078 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Դավթյանի, թիվ 067 ընտրատարածքի պատգամավոր Վազգեն Կարախանյանի, թիվ 045 ընտրատարածքի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի և թիվ 029 ընտրատարածքի պատգամավոր Արկադի Համբարձումյանի կողմից այլ պատգամավորների փոխարեն քվեարկելուն: Ըստ Դիմողի՝ նշված պատգամավորները խախտել են Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» (հարգել օրենքը և ենթարկվել օրենքին) և «գ» (պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը) կետերով նախատեսված էթիկայի կանոնները: Դիմողն իր պնդումները հիմնավորում է Դիմողն իր պնդումները հիմնավորում է (https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/4.html https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_16.html https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_56.html https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_93.html) կայքի համապատասխան հղումներով և խնդրում է Հանձնաժողովին որոշում կայացնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝ Արտակ Դավթյանի, Վազգեն Կարախանյանի, Ռազմիկ Զոհրաբյանի և Արկադի Համբարձումյանի կողմից Կանոնակարգի 6.1-րդ հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: 2. 2017 թվականի փետրվարի 1-ին Հանձնաժողովը կայացրել է «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության 26.01.2017թ. N2-101 դիմումի քննությունը սկսելու վերաբերյալ» թիվ Է-2/17 որոշումը, որով հարցի քննարկման և դրա վերաբերյալ Հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել պատգամավոր Թևան Պողոսյանը: 3. Կանոնակարգի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ սույն գործով Հանձնաժողովի որոշման նախագիծը և գործին առնչվող նյութերն ուղարկվել են պատգամավորներ Արտակ Դավթյանին, Վազգեն Կարախանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին և Արկադի Համբարձումյանին, սակայն Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ որևէ պարզաբանում և դիրքորոշում չի ներկայացվել: 4. Ուսումնասիրելով գործին առնչվող բոլոր նյութերը, այդ թվում՝ տեսաձայնագրությունները, Հանձնաժողովը գտնում է, որ Դիմումում նշված պատգամավորները, քվեարկելով այլ պատգամավորների փոխարեն, խախտել են Կանոնակարգի 61-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» կամ «ե» ենթակետերով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:»: Վերոգրյալի հիման վրա` Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը խախտել են Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված էթիկայի կանոնը, այն է` հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, և «գ» կետով նախատեսված էթիկայի կանոնը, այն է` պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը: Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հանձնաժողովը ՈՐՈՇԵՑ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը թույլ են տվել Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնների խախտում: 2. Դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկով՝ Կանոնակարգի 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանին, Վազգեն Կարախանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին և Արկադի Համբարձումյանին համարել կարգազանց պատգամավորներ և նրանց նկատմամբ կիրառել կարգապահական միջոց: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ»

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am