Տղամարդը կացնահարել է անցորդներին
Անհայտ տղամարդը Գերմանիայի Դոյւսելդորֆ քաղաքում կայարանում սկսել է կացնահարել անցորդներին: Ինչպես հայտնում է «Spiegel-online»-ի փոխանցմամբ, կան մի քանի տուժածներ: Ոստիկանությունը դեռևս չի հաստատել լուրի իսկությունը: Նման արարքի պատճառների մասին, հանցագործի ինքնության մասին կամ այլ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: Դեպքի վայրում կան գետնին ընկած մի քանի արյունոտ մարդիկ: Ականատեսները նշել են, որ տղամարդն այդ գործողությունն իրականացրել է հանկարծակի:
