Թրամփին մեղադրել են անազնիվ մրցակցության մեջ
BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է,որ Վաշինգտոնում գինու բարի եւ ռեստորանի տերերը դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով անբարեխիղճ մրցակցության մեջ,քանի որ ռեստորանը տեղակայված է այն նույն թաղամասում, որտեղ գտնվում է նաեւ Թրամփին պատկանող Trump International հյուրանոցը: Բարի տերերը պնդում են, որ հյուրանոցի ռեստորանը, որի անվանումը համընկնում է նախագահի ազգանվան հետ, խլում է իրենց հաճախորդներին: Այն դարձել է դիվանագետների եւ բիզնես լոբբիստների նախասիրած վայրը: «Իսկապես, ինչո՞ւ նրանք չգնան այն վայրը, որը Միացյալ Նահանգների նախագահին ավելի մոտ է թվում»,- հարցրել է հայցվոր Փիթսը: Հայցը ներկայացվել է Trump Old Post Office LLC ընկերության հյուրանոցի կառավարչի եւ անձամբ Դոնալդ Թրամփի դեմ: Հայցվորները պահանջում են փոխհատուցում վճարել, սակայն, նրանց կարծիքով, նախագահության շրջանում Թրամփը պետք է փակի հյուրանոցը, վաճառի այն կամ նախագահի պաշտոնից հեռանա:
