Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 72 տանը փլուզում է տեղի ունեցել և անհրեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Ալիկ Սագսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզվել է 60-ական թվականներին կառուցված երկհարկանի տան խոհանոցի, հյուրասենյակի երկաթբետոնե հատակը, ինչպես նաև առաջին հարկը որպես խորդանոց օգտագործվող այդ հատվածը։ Բարեբախտաբար, ընտանիքի 8 անչափահաս և 6 չափահաս անդամները չեն տուժել, սակայն կա փլուզման լուրջ վտանգ։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, և եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում, Երևանի քաղաքապետարանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը օգնության ձեռք չմեկնեն այս ընտանիքի բոլոր անդամները կհայտնվեն փողոցում։ SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է ԱԺ պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանին՝ վստահ լինելով, որ նա օգնության ձեռք կմեկնի այս ընտանիքին, իսկ նրա մրցակից հակառակորդները դա չեն համարի որպես ընտրակաշառք ու «մատի փաթաթան անելով»՝ «ամբախ-զամբախ» ելույթներ չեն ունենա, իհարկե, եթե Մ. Պողոսյանը բարի կամք դրսևորի այս ընտանիքի նկատմամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը