«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր հերթական քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:Օսկանյանը կոչ է արել, որ ընտրություններով հնարավոր է գալ իշխանության և կարճ ժամանակում իրավիճակ փոխել:
Վարդան Օսկանյանը հորդորեց չհավատալ, որ այսօրվա խնդիրները օբյեկտիվ պատճառներով են պայմանավորված: «Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառը իշխանության անգործությունն է, տեսլականի պակասը։ Նրանց մոտ ցանկություն չկա ինչ-որ բան փոխելու, քանի որ այն իրենց շահերին չի համապատասխանում: Նրանց հետաքրքրում է երկու բան՝ աթոռ, այսինքն՝ պաշտոն և փող, այսինքն՝ ինքնահարստացում»,-ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ:
Նրա կարծիքով, եթե իշխանության գան նվիրյալ մարդիկ, երկիրը կզարգանա: Ինչպես ասաց՝ ՕՐՕ-ն իշխանության գալով բարձրացնելու է աշխատավարձերը` հատկապես պայմանագրային զինծառոայողների և սպաների աշխատավարձը 250.000 դրամի կհասցնեն:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը