Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից Tert.am-ի գրավոր հարցմանը, թե ինչու է թիվ 69 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել Աստղիկ Սեդրակյանը, հայտնել են, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
««Երևանի հ. 69 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Աստղիկ Սեդրակյանն ազատվել է աշխատանքից՝ համաձայն իր դիմումի (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ կարգադր. 20.02.2017թ. հ.20-Ա)»,-հայտնել են քաղաքապետարանից:
Հաջորդ հարցին, թե այժմ ո՞վ է զբաղեցնում այդ պաշտոնը, Երևանի քաղաքապետարանից հայտնել են. «Տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նունե Հարությունյանը (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ կարգադր. 21.02.2017թ. հ.21-Ա): Նրա տարիֆաորակավորման բնութագիրը համապատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.04.20177թ. հ.416-Ն և 24.02.2015թ. հ.102-Ն հրամանների պահանջներին»:
Նշենք, որ երեկ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրն է, ազատվել է աշխատանքից:
Աստղիկ Սեդրակյանը մանկապարտեզի տնօրեն էր նշանակվել 2011 թվականին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը