Լուկաշենկոն պաշտոնյաներին հրամայել է աշխատանքի ընդունել իրենց սիրուհիներին և սիրեկաններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է բոլոր պաշտոնյաներին աշխատանքի ընդունել իրենց բոլոր ազգականներին, հայտնում է РИА Новости-ն: «Ես դիմում եմ պետական ծառայողներին և երկրում կշիռ ունեցող այլ անձանց. աշխատանքի տեղավորեք ձեր կանանց, ամուսիններին, սիրուհիներին և սիրեկաններին, բարեկամներին և հարազատներին», - ասել է Լուկաշենկոն՝: Ինչպես ասել է՝ եթե պաշտոնյաների «կանայք և սիրուհիները հիվանդ են, ապա կբուժեն նրանց»:
