Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի հրամանատար Ամիր Ալի հաջիզադեի հայտարարությունը հայտնում է,որ Իրանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել,որը կոչվում է Hormuz-2 եւ նախատեսված է ծովային թիրախների խոցման համար: Հաջիզադեն հայտարարել է, որ հրթիռի փորձարկումն իրականացվել է հաջողությամբ եւ Hormuz-2-ը կարողացել է խոցել թիրախը 250 կմ հեռավորությունից: Վերջինս նաեւ նշել է, որ հրթիռը կարող է գործել մինչեւ 300 կմ հեռավորության թիրախները խոցելիս: Այն համարվում է իրանական արտադրության եւ համապատասխանում է ռուսական С-300 համալիրին:
