«Իրավունք» թերթը գրում է. «ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երեխաները առաջնագծում չկանգնեն։ Այս դրույթի ընդդիմախոսները հարց են բարձրացնում՝ բավական չէ, որ Բաղդասարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների որդիներն առաջնագծում չեն ծառայել, հիմա էլ այդ նույն դրույթը Ա. Բաղդասարյանն այլոց վրա է տարածում։ Իր որդուն առնչվող հարցադրման այս մասը ՀՎԿ-ի ղեկավարը «սև փիար» է որակել, և հիշեցրել՝ ինչու իր որդին բանակում չի ծառայել։ «Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ կարդացել այն, ինչ դուք եք ասում։ Ինչ վերաբերում է իմ որդուն, նա օրենքով սահմանված կարգով սովորել է և սովորում է։ Պաշտպանել է ատենախոսական թեզ, ինչպես շատ ընտանիքներ։ Ես պայքարում եմ, որ աստիճանաբար Հայաստանում ստեղծվի պրոֆեսիոնալ բանակ»,- ասել է Բաղդասարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը