Սարոյանների,Նովոների ռեինկարնացիան

Հանրապետական կուսակցությունը մարտի 8-ին ազդարարեց ընտրարշավի մեկնարկը, որը վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը:Մեկնարկից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն տարօրինակ մոտեցում է դրսեւորել 2017-ի ընտրություններին: Մի կողմից հայտարարում է նոր դեմքերի, սերնդափոխության որդեգրման սկզբունքի մասին, մյուս կողմից՝ չհրաժարվելով նաեւ մականունավորներից: Կուսակցության քարոզչական հոլովակի հասցեատերը անկասծակ երիտասարդությունն է, այն կառուցված է դրայվի, աշխուժության վրա: Բուն քարոզարշավն էլ թվում էր՝ խարսխված է լինելու նույն սկզբունքի վրա: Քանզի իշխող կուսակցությունը այս ընտրություններին փորձ է անում ներկայանալ սերնդափոխված,նոր դեմքերով, կուսակցության ցուցակի առաջին տասնյակը վկա: Թեպետ ում հայտնի չէ, որ ՀՀԿ-ում այդ սերնդափոխություն կոչվածը զուտ ֆիզիոլոգիական է: Տարիքով, կրթական եւ մտավոր ցենզով Սերժ Սարգսյանից կամ Գալուստ Սահակյանից տարբերվող «նոր ու երիտասարդ» դեմքերը դարձյալ շարունակելու են առաջնորդվել այն արժեհամակարգով, որին հավատարիմ է այդ կուսակցությունը, դարձյալ շարունակելու են գործել այն խաղի կանոններով, որը սահմանել է ՀՀԿ ղեկավարը: Այդ «նորերը» հաստատ չեն գալու ՀՀԿ-ի ներսում հեղափոխություն անեն,պարզապես ասպարեզը հանձնվել է Թոխմախի Մհեր, Շմայս ու Լիսկա տեսակի <<մոդեռն>> տարբեակին, քանզի այլ տեսակի գոյությունը ՀՀԿ-ում ուղղակի անհնար է: Այդուհանդերձ ՀՀԿ-ի խաղադրույքը ոչ թե գալուստսահակյանների վրա է, այլ Արփինե Հովհաննիսյանի, Վիգեն Սարգսյանի, առաջիկայում գուցե այլ երիտասարդ կուսակցականներ ասպարեզ նետվեն, որոնց առաջնորդողի առաքելությունը ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Եւ ամենաուշագրավը Կարեն Կարապետյանի ակտիվ ներգրավվածության փաստն է գործընթացին: Մարդ, ով ինչ-ինչ պատճառներով տեղ չի գտել ընտրական ցուցակում, մարդ, ում թիմը նույնպես մեծ ներկայացվածություն ՀՀԿ-ի ցուցակում, փաստորեն, ստանձնում է դժվարին ու վտանգավոր պարտականություն: Նա իր ուսերին է վերցրել մինչեւ վերջին խազը վարկաբեկված կուսակցության իշխանության շարունակության հարցը, թե որն է լինելու այդ ծանր գործի գինը, դժվար է ասել: Քանզի Սերժ Սարգսյանը կարծես պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո քաղաքական թատերաբեմը լքելու մտադրություն չունի, նա այդ հարցը սահուն շրջանցել է շաբաթներ առաջ իր հարցազրույցում նաեւ: Մյուս կողմից Կարեն Կարապետյանը նույնպես այնքան միամիտ չէ, որ հանուն ՀՀԿ-ի հարվածի տակ դնի իր հեղինակությունը, որովհետեւ արդյունքում ընտրությանը կհաղթի ՀՀԿ-ն, իսկ ընտրությունից հետո ոչ թե ՀՀԿ-ն կխախտի հանրությանը տված խոստումներն ու հավաստիացումները, այլ Կարեն Կարապետյանը, ումից հանրությունը լսելու է այդ խոստումները: Թեպետ վարչապետը իր ոճից շատ չի հեռանա, հումորով, շոուներով կանցնի մարզից մարզ, բայց խոստումներից խուսափել չի կարող: Արմավիրի մարզում օրինակ վարչապետը անեկդոտ է պատմել «Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա։ Հիմա վաղը մյուս օրը մեկնաբանություններ կլինեն, որ եկել անեկդոտ է պատմել»,– ինքնաքննադատաբար է իրեն մոտեցել Կարեն Կարապետյանը, բայց նույն տեղում նաեւ համոզել, որ ՀՀԿ-ն իրատեսական ծրագրեր ունի, առանց պոպուլիզմի՝ անվտանգություն ու առաջընթաց երաշխավորող, ուստիեւ կոչ է արել ՀՀԿ-ին ձայն տալ: Որ ՀՀԿ-ում սերնդափոխության հարցը անլուրջ թմբկահարում է, դա էլ երեւաց Արմավիրում: Հարթակում գաղափարական քարոզիչների կողքին շարվել էին ՀՀԿ-ի աստղաբույլը՝ Նահապետ Գեւորգյան՝ Նովո, Ալիկ Պետրոսյան՝ ՄԱՊ-ի Ալիկ, գեներալ Սեյրան Սարոյանը իր ձեռնափայտով հանգույն,Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, որոնք ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածուներն են: Հետ չէր մնացել նրանց չզիջող նույնքան հռչակավոր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որի թույլ տված չարաշահումների մասին մարզում լեգենդներ են շրջում: Չհասկացվեց նաեւ նրա գերակտիվությունը, բեմահարթակին ծափ-ծիծաղը : Ընդ որում թեկնածուների ներկայությունը դեկորատիվ չէր, նրանք աննախադեպ ակտիվության մեջ էին, Սեյրան Սարոյանն էր սազն առել, վարչապետին գովում, թե ոնց է զրոյից Գազպրոմ դարձրել, ՄԱՊ-ի Ալիկն էր գրեթե երդվում, որ ինքն ուրիշ ՀՀԿ-ական է ու երբեք ու այս անգամ էլ չի դիմելու ընտրակաշառքի օգնությանը: Թեեւ հանուն արդարության մականունավորներից ազատվելու, թարմ ու նոր կադրերով համալրվելու ՀՀԿ վերնախավի խոստումները ամբողջովին անհիմն չեն, որովհետեւ ընտրություններից հետո այս աստղաբուլից միայն մեկին, լավագույն դեպքում երկուսին է բախտ վիճակվելու խորհրդարան ոտք դնել: Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am