Ցանկանում են թույլ չտալ Թուրքիային մասնակցել Ռաքքայի ազատագրմանը
Իրանի Fars գործակալությանը տված հարցազրույցում կոալիցիայի մամլո քարտուղար Թալյալ Սելոն հայտարարել է ,որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի վաշտերը թույլ չեն տա Թուրքիայի որևէ մասնակցություն Ռաքքան ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության ժամանակ: «Ամերիկյան ռազմական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ մենք հասկացրեցինք, որ թույլ չենք տա Թուրքիային բռնազավթել նոր շրջաններ: Մենք այդ երկրին համարում ենք հյուսիսային սիրիայի բռնազավթիչ և ԱՄՆ հրամանատարությունը ընդունել է մեր տեսակետը»,- ասել է Սեոն :
