Թուրքիայի դեսպանի տեղակալը ապաստան է խնդրել Շվեյցարիայում
BBC-ն հայտնում է,որ Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանի փոխանորդ Վոլկան Քարագոզը խնդրագիր է ներկայացրել իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ: Շվեյցարիայի իշխանությունները հավաստիացնում են, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի 408 քաղաքացիներ, այդ թվում կային դիվանագիտական անձնագրեր ունեցողներ, ապաստան են փնտրել:
