Լավրովը Կիևին կոչ է արել դադարեցնել Դոնբասի շրջափակումը
Մոսկվան անընդունելի է համարում Դոնբասի շրջափակումը: Կիևը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այն դադարեցնի: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Ուկրաինայի ղեկավարությանը կոչ ենք անում ձեռնարկել ամեն հնարավորը այդ շրջափակման դադարեցման համար»,- նշել է ռուս նախարարը:
