«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Արմավիրում հրավիրված նախընտրական հանրահավաքում՝ անդրադառնալով 2015 թվականի փետրվարի դեպքերին, ասաց. «Սիրելի ժողովուրդ, ես հետ չեմ կանգնել: 2015 թվականին ժողովուրդ, հեղափոխություն էր, արյուն էր թափվելու: Ես ասել եմ իմ թիմակիցներին՝ մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի, ես պատրաստ եմ պատասխան տալու, եկեք ստուգեք, ինչ ուզում եք արեք, բայց ես չեմ ուզեցել որևիցե մեկի մատը փուշ մտներ: Եթե ես այդ մարդը լինեի, ուրեմն կասեի՝ առաջ ժողովուրդ, բայց ես ասել եմ՝ ոչ, ես մեղքի տակ չպիտի մտնեմ, իմ ժողովրդի մատից պիտի արյուն չթափի: Դուք հավատացեք այն մարդու, ով իրական կյանքում գործ ա արել, ով ժողովրդի մասին մտածել ա: Գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք այն կառույցին, ում հավատում եք»:
Ինչպես ասաց՝ անկախ նրանից, թե ո՞ր ուժը կգա իշխանության, պետք է իրականացնել «Ծառուկյան» դաշինքի ծրագրի 15 կետերը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը