Կառավարությունը հաստատել է սուբսիդավորումը
Մարտի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղացիների համար սելիտրա մտակարարողների սուբսիդավորումը: Գյուղնախարարության հայտարարած մրցույթում երկու ընկերություններ են հաղթել՝ «Դոնի ագրոքիմիական կենտրոն առեւտրի տուն»-ը եւ հայկական «Մասիսի Բերրիություն»-ը: Առաջինը կներկրի 50 կգ տարողությամբ պարկերը՝ 1 պարկը 7 հազար դրամով, երկրորդը՝ 6580 դրամով:
