Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիս: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ սահմանվել էր անցած տարվա հուլիսի 20-ին, հայտնում է Turkish Minute-ը։ Նշենք, որ արտակարգ դրությունը սահմանվել էր, երբ Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ 2016 թվականի հուլիսի 16-ին: Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել էր մինչ ապրիլի 16-ը։
