Որոնք են Պուտին-Էրդողան բանակցությունների թեմաները
Интерфакс-ը հայտնում է ,որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Մոսկվայում կայանալիք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգը առավելագույնս ընդլայնված է լինելու: Կողմերը կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, մեգանախագծերի իրականացումը,ասել է նա:Կքննարկվեն նաև սիրիական հակամարտությունը և ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննությունը:
