Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման արդյունքների համաձայն Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը։
Կարապետյանի կառավարության աշխատանքին դրական գնահատական է տվել Հայաստանի բնակչության 77 տոկոսը, ընդ որում, նրանց 31 տոկոսը միանշանակ դրական է տվել, իսկ 46 տոկոսը` ավելի շուտ դրական։ Հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը։
«Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի վերահսկողությունը, կադրային քաղաքականությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումները»,- ասաց Վալերի Ֆյոդորովը:
Կառավարության աշխատանքում բնակչության մատնանշած թերությունները հիմնականում վերաբերում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը