«Երկու քաղաքական ուժ կաշառք է տալիս: Անգամ դեպք է եղել, որ մեկը փորձել էր 2-3 տեղից փող ստանալ, գումար տվողը նրան ազնվության կոչ էր արել: Մենք ժողովրդին ո՞ւր ենք տանում և ինչպե՞ս կարող է այս ժողովուրդը վաղը պաշտպանել հայրենիքը, ես դա չգիտեմ: Բայց ուզում եմ ասել, որ կաշառքները քթներից 2-3 ամիս հետո բերելու են»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Ի տարբերություն մյուսների՝ իրենք ունեն ծրագրային մոտեցում:Մեր ծրագրում աշխատավարձի բարձրացում գրեթե չի լինի, քանի որ ավելի կարևոր ենք համարում թոշակների բարձրացումը, որովհետև մենք կոլապսի առջև ենք: Որպեսզի ես աշխատավարձ բարձրացնեմ, պետք է ցույց տամ, որ ՀՆԱ-ն կարողանում եմ աճեցնել, իսկ երբ բյուջեում փողն ավելանա, ասել է, թե տորթը լինի, կմնա ինչպես կիսելը: Մեր խնդիրն է՝ զսպել նաև Կենտրոնական բանկի վայրի ախորժակը, սոցիալական քաղաքականությունն այնպես վարել, որ քիչ տեղ մնա ստվերային տնտեսությանը: Այս քայլերով մենք տարեկան 6.5-7.5 տոկոս աճ ենք ստանում»,-նշեց Հրանտ Բագրատյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը