Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 98 տոկոսը հայտնել է, որ տեղյակ է երկրում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Այսօր կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ներկայացրեց հարցման արդյունքները:Նա նշեց, որ ըստ հարցման արդյունքների՝ «Ծառուկյան դաշինքն» ունի 25 տոկոս, իսկ ՀՀԿ-ն՝ 23:
Հարցվողներին հարցրել են՝ վստահո՞ւմ են արդյոք այս կամ այն անձին, թե չեն վստահում: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանին վստահում է 87 տոկոս, չի վստահում՝ 9-ը, Տարոն Մարգարյանին վստահում է 60 տոկոսը, չի վստահում՝ 25-ը, Նիկոլ Փաշինյանին 56 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 26-ը, Անահիտ Բախշյանին 48 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 16-ը:
Հարցվածները ավելի շատ չեն վստահում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ում 53 տոկոսը չի վստահում, վստահում է 33 տոկոսը, չեն վստահում նաև Հեղինե Բիշարյանին. հարցման համաձայն նրան չի վստահում 38 տոկոսը, վստահում է՝ 32-ը:
ԵԼՔ-ից Արամ Սարգսյանին վստահում է 28 տոկոսը, չի վստահում՝ 35-ը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն նույնպես այս ցանկում է՝ նրան չի վստահում 60 տոկոսը, վստահում է՝ 30-ը, Ստեփան Դեմիրճյանին էլ 38 տոկոսը վստահում է, 38-ը չի վստահում:
Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը