Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը պլանավորված է
ТАСС-ը փոխանցում է,որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պլանավորում է Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների նոր փուլն սկսել մարտի 23-ին: «Ներկա պահին ես մտադիր եմ հրավիրված պատվիրակություներին Ժնևում բանակցությունների հինգերորդ փուլին հավաքել մարտի 23-ին:Քննարկումների մասնակիցները պետք է Ժնև ժամանեն դրանից մեկ օր առաջ:Բանակցությունները, ինչպես և նախորդ փուլի ընթացքում, կընթանան միջնորդի օգնությամբ», - ասել է դե Միստուրան: «Հարմար պահին մենք կարող ենք անցնել ուղղակի բանակցությունների, բայց կարծում ենք, որ անուղղակի բանակցությունները շատ ավելի արդյունավետ են, քանի որ միջնորդը կարող է ավելի լավ կատարել իր աշխատանքը», - պարզաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը:
