«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած նոյեմբերին Սննդի անվտանգության պետական ծառայության պետ նշանակված Իշխան Կարապետյանը կադրային զտումներ է անում։ Նա մի խումբ երիտասարդների է ընդունել, որոնք ոչ աշխատանքային փորձ ունեն, ոչ հմտություններ, այժմ էլ թիրախավորել է ՍԱՊԾ Երեւանի կենտրոնը, որտեղ 17 աշխատակից կա։ Մոտ 15 օր առաջ աշխատողներից մի քանիսին ասվել է, որ դիմում գրեն, ազատվեն։ Որպես բողոքի նշան՝ 17-ն էլ դիմում են գրել։ Սակայն նախընտրական փուլում վախեցել են աղմուկից եւ դիմումներին ընթացք չեն տվել։ Այժմ հարաբերական անդորր է տիրում, բայց աշխատակիցները վստահ են, որ ընտրություններից հետո հալածանքները նոր թափ կստանան։ Նրանք հատկապես տարակուսած են այն բանից, որ պետը չի բացատրում դժգոհությունների պատճառը, ոչ մի հրահանգ չի տալիս, ոչ մի «չեպե» չի հայտնաբերվել։ Նրանք եզրակացրել են, որ պարզապես աշխատատեղեր են ազատում յուրայինների համար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը