«Հրապարակ»-ը գրում է.-Երեկ մարտի 8-ն էր, եւ քանի որ այս տարի տոնը համընկել է նախընտրական փուլի հետ, պատգամավորության թեկնածուներն ավելի շռայլ ու կրեատիվ էին։ Մինչ ոմանք Երեւանի փողոցներում ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում կանանց, Վանաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները կանանց գեղեցկացնելու ակցիա էին կազմակերպել․ Լոռվա թեկնածուներ Կարեն Կարապետյանն ու Արկադի Համբարձումյանը Վանաձորի կենտրոնի բոլոր վարսավիրանոցներում բաց դռների օր էին հայտարարել, որ վանաձորցի կանայք անվճար հարդարվեն։ Գեղեցկության սրահների ծառայություններից օգտվողներին հատուկ տեղեկացնում էին, որ ակցիայի հեղինակները նշված պատգամավորներն են։ Ուշագրավ է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգայինով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը նույնքան «կնամեծար» չէր գտնվել, որքան իր թիմակիցները։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը