«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել: Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, եւ բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար: Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն է դիմել այն բանից հետո, երբ պարզվել է, որ բանտարկյալների մեծ մասն ամենեւին էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին: Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ: Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞: Ամեն մարդ իրա գործն է անում: Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ուսադիր կրող մարդ եմ»: Հարցին` ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետեւաբար` իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք: Ինքը իրա գործն ա անում, ես` իմ, տաքսու վարորդն էլ` իրա»:
Կարդացեք թերթի ասօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը