Արմեն Աշոտյանը վերջապես քծնողներից ազատ կլինի անպաշտոն օրերին

Լրագրող Մարգարիտ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչքան հասկանում եմ, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման հետևանքով կառավարությունում տեղի ունեցող վերադասավորումների մեջ հայ հասարակությանն ամենաշատը հուզել է կրթության նախարարի հարցը. ով չի ալարում՝ քննարկում է Արմեն Աշոտյանի հարցը: Կասկած չկա, որ հրճվողների շարքերում կան լիքը անտեղյակ մարդիկ, որ պարապ-սարապ՝ ֆեյսբուքերում հոխորտում են: Կան այնպիսիք, որ ինչ-ինչ պատճառներով արդարացիորեն քննադատել են ու հիմա էլ ուրախացել են: Ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց կան նաև մարդիկ, որ հենց նույն Արմեն Աշոտյանին քծնելու համար հերթ են կանգնել, նրա դռան մոտ պահակ են կանգնել՝ հազար ու մի հարց լուծելու համար. այ, դրանց հրճվանքը զզվելի է: Իշխանությունը միշտ էլ քննադատության արժան է, միշտ էլ կարելի է գտնել սխալներ, երբեմն նաև՝ հորինել ու պայքարել անգամ չեղած սխալների դեմ: Նորություն չի: Բայց պաշտոններից ավելի կարևոր բաներ էլ կան. ի վերջո, պաշտոնները, անգամ Հայաստանի նման տկար ժողովրդավարություն ունեցող երկրներում, անցողիկ են: Հիմա չեմ հասկանում՝ Աշոտյանի հեռանալու համար էդ ինչի՞ են էսքան ուրախացել ոմանք: Նա հո չէ՞ր սպառնացել, թե ցմահ կրթության նախարար է լինելու: Նախարարի կաբինետը հայրական ժառանգություն չի՝ մի օր պիտի գնար: Հիմա հարցն այն է, որ Աշոտյանին չսիրողները միանգամայն իզուր են ուրախացել: Այ ժողովուրդ ջան, ուրախանալու ուրիշ բաներ գտեք: Նախ՝ էդքան վստա՞հ եք, որ նրան փոխարինողը ավելի արժանավոր է, ու հեսա-հեսա մեր բուհերը Հարվարդին ու Օքսֆորդին կտան-կանցնեն: Կոռուպցիան-կաշառակերությունը-թերուսներ մանկավարժները կմնան անցյալում: Էդքան միամիտ մարդիկ կա՞ն: Լավ, թող (ենթադրաբար) Լևոն Մկրտչյանի վրա Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ոգիները իջնեն, և հայ դպրոցը դառնա հանճարների դարբնոց: Բայց էլի իզուր են, կարծում եմ, ցնծում Աշոտյանի գնալով: Որովհետև պետք է տհաս լինես, որ չհասկանաս՝ Արմեն Աշոտյանը անգործ չի մնա: Այսպես ասեմ՝ կրթության նախարարի պաշտոնից ոչ պակաս պաշտոն կստանա: Հավանական է՝ ավելի բարձր և ավելի պատասխանատու: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղին նկատել էր, թե՝ մոռացեք թափանցիկ ու անմիջական նախարարի մասին՝ Արմեն Աշոտյանից բացի՝ էլ ոչ ոք այսքան ազատ չի շփվի դպրոցի, իրեն դիմող բոլորի հետ, այո՝ էլ չեք տեսնի, որ որպես Ձմեռ պապի մանկապարտեզ գնացող, դպրոցականներին իր կաբինետում ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ընդունող նախարարի: Ոնց մտածում եմ՝ Աշոտյանին չսիրողները պիտի ավելի շատ տխրեն, քան ուրախանան: Հատկապես երբ Աշոտյանի արևով չերդվողների երեխաներին կստիպեն երդվել մաուզերի վրա, առավոտյան տողանի կանգնել և երգել «Ելիր, դաշնակ Դրո» ռազմահայրենասիրական «սարսափ-երգը», նոր կհիշեք նախորդին: Դպրոցներում աշխատանքի կընդունեն դաշնակ-ուսուցչուհիների, իսկ տնօրիուհիները կբացահայտվեն որպես հին ու առանձնակի դաշնակ ընկերուհիներ, և անգամ պահակներն ու բուֆետպանները դաշնակ կգրվեն, երանի կտաք «անշառ» ժամանակները: Անձամբ ես ուրախ եմ, որ Արմեն Աշոտյանը գոնե մինչև նոր նշանակումը ազատ կլինի քծնողների և կեղծավորների գրոհից: Եվ շատ կուզեի, որ դրանցից ապահովագրված լինի: Հատկապես վաղը, երբ նրան չսիրողները մեծ հիասթափություն են ապրելու՝ հիշելով հին ասացվածքը՝ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Ի դեպ, Արմեն Աշոտյանի հետ իմ շփումը տարիների պատմություն ունի՝ բացառապես մարդկային ու ընկերական է՝ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, ծիծաղելի էլ է ասել, բայց բոլոր դեպքերում թերահավատների համար ասեմ՝ ոչ մի ակնկալիք չեմ ունեցել, չունեմ, ապագայում էլ չեմ ունենա, եթե անգամ դառնա ՀՀ Աժ նախագահ կամ վարչապետ: Մարդկային որակներ կան, որ ինձ համար բարձր ու վեր են քաղաքական ամեն տեսակի խարդավանքներից և հաշվարկներից: «Սրբերին», «արմատականներին», «նվիրյալներին», որոնց կարծիքով միայն այս կողմում կամ այն կողմում են լավ մարդիկ լինում, մաղթում եմ առողջություն»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am