Կոպիտ խախտում՝ Հունգարիայի խորհրդարանում նոր օրենք է ընդունվել
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը քննադատել է օրենքը, որը նախօրեին ընդունել է Հունգարիայի խորհդրարանը:Նրա կարծիքով՝ նոր օրենքները միայն կբարդացնեն առանց այն էլ բարդ դրությունը՝ կապված Հունգարիայում ապաստան տալու հետ, հաղորդում է DW-ն: Մույժնիեկսը նշում է, որ ընդունած օրենքը Հունգարիայի իշխանություններին փաստացի թույլ է տալիս սահմանափակել բոլոր ապաստան խնդրողների ազատությունը, որը կլինի փախստականների նկատմամբ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում:
